Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2026 թվականի հունվարի 15-ից մինչեվ փետրվարի 13-ը ներառյալ՝ ընդունում է ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներին մասնակցելու դիմումներ։

Ուշադրություն՝

ԿԸՀ-ն գործարկում է նոր հարթակ, որը մասնակցին հնարավորություն կտա ինքնուրույն գրանցվելու, ընտրելու/փոխելու դասընթացի վայրը, ժամը՝ առանց ֆիզիկապես այցելելու ընտրական հանձնաժողով։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասով և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2022 թվականի հունիսի 30-ի N 50-Ն որոշմամբ, 2026 թվականի հունվարի 15-ից մինչև փետրվարի 13-ը ներառյալ՝ ընդունում է ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներին (այսուհետ՝ Դասընթաց) մասնակցելու դիմումներ:

Դաuընթացներին կարող են մաuնակցել 18 տարին լրացած, ընտրական իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները` իրենց կողմից ներկայացրած դիմումի կամ կուսակցության կողմից ներկայացրած հայտերի հիման վրա:

Դասընթացներին և ստուգարքին մասնակցելու իրավունք չունեն այն անձինք, որոնց՝ ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորման վկայականն ուժը կորցրած է ճանաչվել դասընթացների անցկացմանը նախորդող վերջին մեկ տարվա ընթացքում:

Քաղաքացիները դասընթացին մասնակցելու համար կարող են դիմել առցանց կամ կարող են ներկայացնել թղթային  դիմում։ Առցաց դիմելը հավասարազոր է դիմում ներկայացնելուն, և առցանց դիմելու ժամկետը կավարտվի փետրվարի 16-ին, ժամը 10։00-ին։

Առցանց դիմելու համար պետք է անցնել հետևյալ հղումով, նույնականանալ «Եսեմ» հարթակի միջոցով, գրանցվել և ընտրել դասընթացի անցկացման վայրը, որտեղ դիմորդը ցանկանում է մասնակցել դասընթացին (ուղեցույցն՝ այստեղ)։ Հարթակում գրանցվելը նաև հնարավորություն կտա մասնակցին հետագայում ինքնուրույն ընտրել կամ փոխել դասընթացի վայրը, օրը, ժամը կամ ցանկության դեպքում՝ գրանցվել էլեկտրոնային ստուգարքի։

 Թղթային դիմումներն ընդունվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովում և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում՝ աշխատանքային օրերին ժամը 10.00-ից 17.00-ն (ընդմիջում՝ ժամը 13.00-ից 14.00-ն): Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հասցեն է՝ ք. Երևան, Գ.Քոչար 21Ա։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների հասցեներին կարող եք ծանոթանալ ԿԸՀ կայքում (www.elections.am

Թղթային դիմումը պետք է ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված ձևանմուշին համապատասխան:

Քաղաքացիների կողմից ներկայացվող դիմումի ձևը կարելի է ներբեռնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից (www.elections.am)։ Թղթային դիմումին պետք է կցել անձը հաստատող փաստաթղթի պատճենը:

Դիմումում նշված անձնական տվյալների, ինչպես նաև կոնտակտային տվյալների (էլ․փոստ, հեռախոսահամար) սխալ, թերի կամ ոչ լիարժեք լինելու պատճառով առաջացած անհամապատասխանության համար՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատասխանատվություն չի կրում:

Կուսակցությունները լրացնում են դաuընթացներին մաuնակցել ցանկացող քաղաքացիների էլեկտրոնային ցուցակ (այն լրացնելու համար պետք է դիմել ԿԸՀ ՏՏ և ՏՎ վարչություն (+374) 10-56-31-29, գործարկողի անվանում և գաղտնաբառ ստանալու համար դիմումի ձևը։

Դասընթացները կանցկացվեն մարտ և ապրիլ ամիսներին։

Դասընթացների անցկացման վայրերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Ստուգարքն անցկացվում է դասընթացի ավարտից հետո՝ հայերեն լեզվով, թեստային գրավոր կամ համակարգչային եղանակով: Ստուգարքին թույլատրվում է մասնակցել միայն անձնագրի կամ նույնականացման քարտի առկայության դեպքում:

Ստուգարքի հարցաշարին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

Դասընթացների անցկացման վայրի, օրվա և ժամի մասին կհրապարակվի լրացուցիչ հայտարարություն` դասընթացի օրվանից առնվազն 3 օր առաջ, ինչպես նաև մասնակիցները կստանան հաղորդագրություն իրենց՝ ԿԸՀ համակարգում գրանցված էլ․ փոստին և հեռախոսահամարին:

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել (+374) 10-54-35-06, (+374) 10-56-31-29։